չորեքշաբթի, հուլիս 22
22 / 7 / 2026
Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագnրծություն է համարվում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Այսօրվա Հայաստանում քաղաքական հայտ ներկայացնելը հանցագnրծություն է համարվում. Նարեկ Կարապետյան (տեսանյութ)

Հայաստանում վերջին ժամանակներում ուղղակի քաղաքական հայտ ներկայացնելը արդեն իսկ հանցագործություն է և ընդհանրապես կարիք չկա խորանալու, թե ինչի մեջ քեզ կմեղադրեն, քանի որ քաղաքական հայտ ներկայացնելը, երկիրդ ավելի լավ պատկերացնելը, ավելի լավ երկրիդ ապագան տեսնելը արդեն իսկ հանցագործություն է համարվում։ Այս մասին տեսանյութ է հրապարակել «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանը:

«Սա հենց այն որոշիչ բանն է, քննությունն է, որը տարանջատում է այն մարդկանց, ովքեր պատրաստ են գնալ այդ բարդությունների և այն մարդկանց, ովքեր ամեն բարդությունից խուսափում են։ Մենք պատրաստ ենք այդ բարդությունների, միշտ պատրաստ ենք եղել և հիմա էլ ենք պատրաստ և մի անգամ ասել եմ, մեկ անգամ էլ կասեմ, ավելի մեծ պատիվ է մեր պայքարի համար գտնվել ճաղերի այն կողմում, քան այս կողմում»,- նշել է Նարեկ Կարապետյանը։

Կարապետյանի խոսքով ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամենօր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն և երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը։

«Հայաստանը լինելու է մի երկիր, որտեղ այլևս քաղաքական հետապնդումը, քրեական գործերը չեն ծառայելու մարդկանց քաղաքական գործունեությունից հետ պահելու համար, այսինքն չեն բացվելու նոր քրեական գործեր, որպեսզի մարդիկ քաղաքականությամբ չզբաղվեն, այլ ուժային կառույցները աշխատելու են, որպեսզի երկրում ամենօր չլինի սպանություն, որպեսզի երկրում լինի իրական օրինականություն և երկիրը վերադարձնի իր ամենաանվտանգ երկիր տիտղոսը, որ ունեցել ենք մենք տարիներ շարունակ։

Վստահ եղեք, սիրելի հայրենակիցներ, որ ոչ մի բարդ բան բերդ գնալու մեջ չկա, ոչ մի բարդ բան ինձ համար և իմ թիմակիցների համար այս ճանապարհի մեջ չկա, և մենք գնալու ենք, շարունակելու ենք այս պրոցեսը, որովհետև սա մի մեծ պատմության, մի մեծ տարածաշրջանային զարգացման մի մաս է, որի հիմնական նպատակները լրիվ այլ են»,- ասել է Կարապետյանը։

 

  • Կիսվել: