ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Լուկաշենկոն կոչ է արել հետխորհրդային երկրներին միանալ Միութենական պետությանը՝ միջուկային զենքին հասանելիություն ունենալու համար

Լուկաշենկոն կոչ է արել հետխորհրդային երկրներին միանալ Միութենական պետությանը՝ միջուկային զենքին հասանելիություն ունենալու համար

Մենք պետք է ռազմավարական առումով հասկանանք, որ միավորվելու բացառիկ հնարավորություն ունենք: Այս մասին հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն:

Նա կոչ է արել Ղազախստանին և հետխորհրդային երկրներին միանալ Միութենական պետությանը՝ միջուկային զենքին հասանելիություն ունենալու համար։

«Ես չեմ կարծում, որ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը (Ղազախստանի նախագահ) անհանգստացած է այս հարցով, ոչ ոք դեմ չէ, որ Ղազախստանը կամ մյուս երկրներն ունենան նույն սերտ հարաբերությունները, ինչ մենք ունենք Ռուսաստանի Դաշնության հետ: Դա շատ պարզ է. պետք է դաշինքի մեջ մտնել Բելառուսի և Ռուսաստանի հետ, և վերջ. միջուկային զենքը կլինի բոլորի համար»- ասել է Լուկաշենկոն:

  • Կիսվել: