Լուկաշենկոն այլևս չի առաջադրվի նախագահի պաշտոնում
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ամերիկյան Time ամսագրին տված հարցազրույցում հայտարարել է, որ այլևս չի ծրագրում առաջադրվել նախագահի պաշտոնում:
«Ոչ, ես այլևս չեմ ծրագրում դա»,-նշել է նա:
Լուկաշենկոն նշել է նաև, որ ինքն ավելի երիտասարդ է, քան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, և նաև լավ ֆիզիկական վիճակում է։
Հիշեցնենք, որ Լուկաշենկոն Բելառուսը ղեկավարում է 1994թ. ի վեր:


