Լուկաշենկո վստահեցնում է՝ Բելառուսը կշարունակի նպաստել դիերի և գերիների փոխանակմանը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև
Բելառուսը կշարունակի նպաստել դիերի եւ գերիների փոխանակմանը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ: Այս մասին Կազանում ընթացած ԲՐԻԿՍ գագաթաժողովի շրջանակում НТВ-ի «Центральное телевидение»-ի լրագրողներին տված հարցազրույցում ասել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, տեղեկացնում է ԲԵԼՏԱ-ն։
Լուկաշենկոյի խոսքով՝ «որոշակի շփումներ» Բելառուսի եւ Ուկրաինայի միջեւ պահպանվում են։
Նրա խոսքով՝ «ԶԼՄ-ներում հայտնվում են լուրեր ԱՄԷ-ի միջնորդության մասին դիերի եւ ռազմագերիների փոխանակման հարցում, բայց գործընթացը կազմակերպվել է բելառուսների անմիջական մասնակցությամբ»։
«Այդ ամենը տեղի է ունենում մեր տարածքում։ Այդ ամենը կատարվում է մեր ձեռքերով»,- ասել է Լուկաշենկոն։
Նա հիշեցրել է, որ վերջին նման փոխանակումները տեղի են ունեցել տառացիորեն վերջերս։
«Եվ այնուհետեւ, եթե ռուսները դա ցանկանան (ուկրաինացիներն ուզում են), մենք կնպաստենք այդ գործընթացին։ Այսինքն՝ ուկրաինական կողմը չի հրաժարվում, որ իրենք կաշխատեն մեզ հետ եւ մեր տարածքում։ Մենք այդ հումանիտար առաքելությունը կատարում ենք եւ կկատարենք, այդ թվում եւ երեխաների գծով, նրանց լիազորը, ձեր լիազորը երեխայի իրավունքների գծով, մեր լիազորը եւ մեր խորհրդարանի պատգամավորները ներգրավված են դրանում։ Ես դրան աջակցում եմ»,- ասել է նա։