չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լրացուցիչ 1 միլիարդ եվրո ԵՄ-ից Ուկրաինային՝ հրատապ վերականգնման համար

Լրացուցիչ 1 միլիարդ եվրո ԵՄ-ից Ուկրաինային՝ հրատապ վերականգնման համար

Եվրամիությունը լրացուցիչ 1 մլրդ եվրո կհատկացնի Ուկրաինայի հրատապ վերականգնման կարիքների համար։ Այս մասին ԵՄ երկրների էկոնոմիկայի և ֆինանսների նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավարի տեղակալ Վալդիս Դոմբրովսկիսը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Ինչ վերաբերում է Ուկրաինային, ԵՄ-ն լրացուցիչ 1 միլիարդ եվրո կհատկացնի շտապ վերականգնման կարիքների համար՛՛:

Դոմբրովսկիսը նաև ասել է, որ այս պահին ընդհանուր առմամբ 411 մլրդ եվրո կպահանջվի երկրի տնտեսության վերականգնման համար։

 

  • Կիսվել: