երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լոս Անջելեսում վեց ամսվա տեղումները կթափվեն մեկ օրում. հայտարարվել է ջրհեհեղի վտանգ

Լոս Անջելեսում վեց ամսվա տեղումները կթափվեն մեկ օրում. հայտարարվել է ջրհեհեղի վտանգ

Հարավային Կալիֆոռնիայում՝ ներառյալ Լոս Անջելեսի շրջանը, հայտարարվել է ջրհեհեղի վտանգ, հայտնում են ամերիկյան ԶԼՄ-ները:

Նշվում է, որ ավելի քան 16 մլն մարդ գտնվում է հազվագյուտ բարձր վտանգի ներքո։

Կանախատեսվում է, որ մինչև երեքշաբթի կթափվի այնքան անձրև, որքան սովորաբար լինում է կես տարվա ընթացքում։

Ուժեղ փոթորիկն արդեն վնասներ է պատճառել։ Առնվազն երեք մարդ մահացել է ուժեք քամուց ծառերի տապալման հետևանքով։ Կալիֆոռնիայում հոսանքազրկված է ավելի քան 350 հազար տուն և ձեռնարկություն, հիմնականում նահանգի հյուսիսային և կենտրոնական մասերում:

Ստեղծված պայմաններում ամեն ժամ ավելանում է չեղարկված ու հետաձգված թռիչքների թիվը։

  • Կիսվել: