հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Լոնդոնում Իրանի դեսպանատունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրիտանիայի կառավարությանը

Լոնդոնում Իրանի դեսպանատունը պաշտոնական բողոք է ներկայացրել Բրիտանիայի կառավարությանը

Բրիտանիայում Իրանի ընտրությունների անցկացման վայրում ոստիկանության թերացման համար բողոք ներկայացնելով այդ երկրի ԱԳ նախարարությանը, Լոնդոնում Իրանի դեսպանատունը կոչ է արել բացահայտել ու պատժել մեղավորներին, գրում է parstoday.com-ը:

ԻՍՆԱ-ի հաղորդմամբ, Լոնդոնում Իրանի հավատարմատար Սեյեդ Մեհդի Հոսեյնի Մաթինը թիվիթերյան գրառման մեջ գրել է.«Բրիտանիայում Իրանի դեսպանատունը Բրիտանիայի ԱԳ նախարարությանը գրած բողոքի նոտայում բողոքել է ընտրատեղամասերում անվտանգության չապահովման դեմ»:

Թվիթերյան գրառման մեջ, իրանցի պաշտոնյան խստորեն բողոքել է որոշ քաղաքներում, այդ թվում Բիրմենգհեմում իրանցի ընտրողների նկատմամբ գործադրված բռնությունների ժամանակ Բրիտանիայի ոստիկանության լռության դեմ:

Բրիտանիայում Իրանի դեսպանատունն այդ երկրի ԱԳ նախարարությանը կոչ է արել հնարավորինս արագ բացահայտել ու պատժել մեղավորներին և փոխհատուցել վիրավորներին ու ԻԻՀ-ի դիվանագիտական վայրերին հասցված վնասը:

Մոնաֆեղին ահաբեկչական խմբի անդամները, անցած շաբաթ հարձակվել էին Իրանի նախագահական ընտրություններին մասնակցած երկու իրանցիների այդ թվում մեկ կնոջ վրա և վայրենաբար ծեծի էին ենթարկել նրանց:

  • Կիսվել: