չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լոնդոնում ԵՄ դեսպանություն է բացվել

Լոնդոնում ԵՄ դեսպանություն է բացվել

Եվրամիությունը Brexit-ից անմիջապես հետո հայտարարել է Լոնդոնում ԵՄ դիվանագիտական ներկայացուցչության բացման մասին, ասված է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելի հայտարարության մեջ, տեղեկացնում է korrespondent.net-ը: 

Դեսպանությունը կղեկավարի պորտուգալացի դիվանագետ Ժուան Վալե դե Ալմեյդան:  

Դիվանագիտական առաքելությունն իր աշխատանքը սկսում է այսօրվանից: Այն զբաղեցրել է Լոնդոնում Եվրահանձնաժողովի նախկին ներկայացուցչության տարածքը: Սովորական դիվանագիտական գործառույթներից բացի՝ ԵՄ պատվիրակությունը կհետևի Brexit-ի մասին համաձայնագրի իրագործմանը:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիան պաշտոնապես հեռացել է Եվրամիության կազմից, որի անդամ էր 47 տարի:

  • Կիսվել: