երկուշաբթի, հունիս 9
9 / 6 / 2025
Լոնդոնում Բուլղարիայի երեք քաղաքացիների կասկածում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու համար. նրանց մեղադրանք է ներկայացվել

Լոնդոնում Բուլղարիայի երեք քաղաքացիների կասկածում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու համար. նրանց մեղադրանք է ներկայացվել

Լոնդոնում ազգային անվտանգությանն առնչվող լայնածավալ հետաքննության արդյունքում մեղադրանք է ներկայացվել Բուլղարիայի երեք քաղաքացիների, տեղեկացնում է BBC-ն։

Նշվում է, որ նրանք կասկածվում են Ռուսաստանի օգտին լրտեսություն իրականացնելու համար:

Ձերբակալվածների մոտ հայտնաբերվել են մի շարք կեղծ փաստաթղթեր, այդ թվում՝ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Չեխիայի անձնագրեր ու անձը հաստատող վկայականներ։ Երեքն էլ երկար ժամանակ ապրել և աշխատել են Մեծ Բրիտանիայում՝ պարբերաբար փոխելով բնակության հասցեները։

Ենթադրվում է, որ նրանք աշխատել են ռուսական հատուկ ծառայությունների համար։

 

  • Կիսվել: