շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Լոնդոնում 65 բնապահպան ակտիվիստի են  բերման ենթարկել խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ

Լոնդոնում 65 բնապահպան ակտիվիստի են  բերման ենթարկել խաղաղ բողոքի ակցիայի ժամանակ

Այսօր Բրիտանիայի խորհրդարանի կողքի հրապարակում ոստիկանությունը 65 մարդու է ձերբակալել Just Stop Oil-ի բնապահպանական շարժման ակտիվիստների կազմակերպած բողոքի ցույցի ժամանակ։

Այս մասին բնապահպանական շարժումը հայտնել է իր թվիթերյան էջում՝ մասնավորապես նշելով. ՛՛Խորհրդարանի հրապարակի մոտ 25 րոպե դանդաղ երթից հետո բերման է ենթարկվել 65 մարդ՛՛:

Լոնդոնի ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր 62 ձերբակալության մասին: Ցույցին մասնակցել են տասնյակ մարդիկ, որոնք դեմ են նավթագազային ոլորտում նոր նախագծերին։ Ակտիվիստների երթի պատճառով երթևեկությունը ժամանակավորապես խաթարվել է, սակայն ոստիկանության միջամտությունից հետո՝ կրկին վերականգնվել:

  • Կիսվել: