հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Լողի միջազգային ֆեդերացիան  Պուտինին զրկել է շքանշանից

Լողի միջազգային ֆեդերացիան Պուտինին զրկել է շքանշանից

Լողի միջազգային ֆեդերացիան (FINA) ուկրաինական իրադարձությունների պատճառով հետ է կանչել կազմակերպության շքանշանը, որը շնորհվել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հայտնում է FINA-ի կայքը։

«FINA-ն շարունակում է խորապես մտահոգված լինել պատերազմի ազդեցությամբ լողի մարզական համայնքի և Ուկրաինայի ամբողջ բնակչության համար։

FINA-ն կշարունակի ուշադիր հետևել լուրջ իրավիճակին և անհրաժեշտության դեպքում կկայացնի հետագա որոշումներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Միջազգային Օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեն օլիմպիական շքանշաններից զրկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, փոխվարչապետ Դմիտրի Չերնիշենկոյին և նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակին։ Այս մասին հայտնում է ՄՕԿ-ի մամուլի ծառայությունը։

  • Կիսվել: