շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Լիտվայում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Լիտվայում հորդառատ անձրևների պատճառով արտակարգ դրություն է հայտարարվել

Հորդառատ անձրևների պատճառով Լիտվայի կառավարությունը չորեքշաբթի օրը երկրում արտակարգ իրավիճակ է հայտարարել, տեղեկացնում է Vakaru ekspresas-ը՝ հղում անելով ELTA լրատվական գործակալությանը։

Նշվում է, որ, ըստ Լիտվայի Գյուղատնտեսության նախարարության՝ այս ամառ երկրի որոշ շրջաններում մեկ օրում ամսական տեղումների նորմա է գրանցվել: Երկարատև անձրևային շրջանը լուրջ հետևանքներ է ունեցել գյուղատնտեսության ոլորտի համար։

Երկարատև անձրևոտ շրջանը վնասել կամ ոչնչացրել է բերքի միջինը 50-ից 70 տոկոսը։

Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ երկարատև անձրևների պատճառով վնասվել են տարբեր գյուղատնտեսական մշակաբույսեր, ինչպիսիք են ձմեռային ցորենը և կարտոֆիլը, բերքի մի մասը կորել է, իսկ մնացածի որակը արագորեն վատանում է, ինչը հետաձգում է բերքահավաքը։

Արտակարգ դրության հայտարարումը թույլ կտա պատժամիջոցներ չկիրառել այն ֆերմերների և ֆերմերային տնտեսությունների նկատմամբ, որոնք չեն կարողանում կատարել իրենց պարտավորությունները: Ֆերմերներին պատճառված վնասը փոխհատուցելու համար նրանց կտրամադրվի աջակցություն պետական պահուստային ֆոնդից:

  • Կիսվել: