չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Լիտվայում արգելել են գեորգիևյան ժապավենի կրումը

Լիտվայում արգելել են գեորգիևյան ժապավենի կրումը

Լիտվան արգելել է գեորգիեւյան ժապավենի կրումը, ինչպես նաեւ հանրային տարածքներում Z ու V նշանների օգտագործումը։ Այս օրենսդրական փոփոխությունն ընդունվել է այսօր՝ 124 կողմ, 2 ձեռնպահ եւ 1 դեմ ձայներով:

Օրենսդիր ժողովի ամբիոնից պատգամավոր, օրենսդրական փոփոխության նախաձեռնության հեղինակներից Մոնիկա Օշմյանսկենեն հայտարարել է. ՛՛Այս փոփոխություններն անհրաժեշտ են ազգային անվտանգությունն ապահովելու համար, եթե մենք ցանկանում ենք խուսափել Ուկրաինայի ճակատագրից՛՛:

Նա հավելել է, որ արգելքը խախտողների համար կսահմանվի տուգանք:

 

  • Կիսվել: