շաբաթ, հունիս 22
22 / 6 / 2024
Լիսաբոնի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել է 200 չվերթ

Լիսաբոնի օդանավակայանում աշխատակիցների գործադուլի պատճառով չեղարկվել է 200 չվերթ

Երկու հարյուր չվերթ է չեղարկվել Լիսաբոնի օդանավակայանում հուլիսի 17-ին օդանավակայաններ սպասարկող Groundforce ընկերության աշխատակիցների երկօրյա գործադուլի պատճառով:

Չվերթները չեղարկվել են, հավանաբար, մինչեւ ակցիայի ավարտը կիրակի երեկոյան, հայտնել է ընկերությունը, որը ղեկավարում է Պորտուգալիայի օդանավակայանները, փոխանցում է news.am-ը:
 
Օդանավակայանները սպասարկելու գծով Տեխնիկների արհմիության ներկայացուցիչը հայտնել է, որ աշխատակիցների շուրջ 100 տոկոսը մասնակցել է գործադուլին շաբաթ երկրի ամենածանրաբեռնված օդանավակայանում:
Groundforce-ի աշխատակիցները պահանջում են, որ ընկերությունը, որն ունի ֆինանսական դժվարություններ կորոնավիրուսի համավարակի պատճառով, վճարի աշխատավարձերն ու արձակուրդայիններն այս տարի առանց ուշացումների:
 
TAP պորտուգալական ավիաընկերությունն առաջարկել է գումար առանձնացնել, որն անհրաժեշտ է Groundforce-ի համար իր աշխատողների արձակուրդայինները վճարելու համար, սակայն առաջարկը մերժվել է ղեկավարող ընկերության կողմից:

  • Կիսվել: