կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Լին Թրեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել․ ԱՄՆ դեսպանատան երկու քարտուղարները «persona non grata» են հայտարարվել

Լին Թրեյսիին կանչել են ՌԴ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել․ ԱՄՆ դեսպանատան երկու քարտուղարները «persona non grata» են հայտարարվել

ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին հրավիրել են ՌԴ ԱԳՆ և բողոքի նոտա հանձնել՝ դեսպանատան երկու քարտուղարների գործունեության կապակցությամբ։

Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանին տրված նոտայում ասվում է, որ  ԱՄՆ դեսպանատան առաջին և երկրորդ քարտուղարներ Ջ. Սիլլինի և Դ. Բերնշտեյնի  գործողությունները անհամատեղելի են դիվանագետի կարգավիճակի հետ։ Նրանք անցանկալի անձ են հայտարարվել Ռուսաստանի համար և ՌԴ տարածքը պետք է լքեն 7 օրվա ընթացքում։

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի, ամերիկացի դիվանագետները կապ են պահպանել իրազեկիչ,  ամերիկյան հյուպատոսության նախկին աշխատակից Ռոբերտ Շոնովի հետ, ում նյութական պարգևներ տալով՝ շահագրգռել են կատարել առաջադրանքներ, որոնք վնաս են հասցնում ՌԴ ազգային անվտանգությանը։

Ռուսական կողմը նշել է որ Վաշինգտոնը պետք է ճիշտ հետևություններ անի տեղի ունեցածից։

  • Կիսվել: