Լիբանանը ցանկանում է զինաթափել «Հեզբոլլահ» շարժումը
Լիբանանում գործող իրանամետ, Լիբանանի հարավային շրջանները վերահսկող, շիա մահմեդականների շահերը ներկայացնող «Հեզբոլլահ» շարժումը խստորեն դատապարտել է երեկ երեկոյան կառավարության կողմից կայացված որոշումը, ըստ որի՝ ոչ պետական բոլոր կառույցները պետք է զինաթափվեն։
Ըստ «Հեզբոլլահ»-ի՝ այս քայլը «ճակատագրական սխալ է», որը, ինչպես պնդումէ Շարժումը, կայացվել է ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման ներքո։
Լիբանանի կառավարությունը երեկվա որոշմամբ հանձնարարել է երկրի Զինված ուժերին մի ծրագիր մշակել, որի համաձայն՝ մինչև տարեվերջ ողջ Լիբանանի տարածքում զինված ստորաբաժանումներ ունենալու իրավունք կունենան բացառապես պետական ուժային կառույցները։


