հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Լիբանանում զինաթափվում են պաղեստինցի զինյալները

Լիբանանում զինաթափվում են պաղեստինցի զինյալները

Լիբանանում պաղեստինյան զինված խմբավորումները սկսել են իրենց զենքերը հանձնել իշխանություններին: Այս մասին տեղեկացրել է լիբանանյան LBC հեռուստաալիքը։

Աղբյուրը, մասնավորապես, նշել է. «Լիբանանը պաղեստինցի փախստականների ճամբարներում զենքի առգրավման գործընթացի առաջին փուլը մեկնարկել է Բեյրութի Բուրջ ալ Բարաջնե ճամբարում»:

Հաղորդվում է նաև, որ այս քայլը 2025 թվականի մայիսի 21-ին կայացած լիբանանապաղեստինյան գագաթնաժողովի արդյունքներից է, որի ժամանակ Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը և Պաղեստինի ինքնավարության նախագահ Մահմուդ Աբբասը վերահաստատեցին Լիբանանի ինքնիշխանությունը, պետական իշխանությունը և սպառազինության նկատմամբ բացառիկ վերահսկողության սկզբունքը

Ըստ հեռոիստաալիքի՝ Թուրքիայում ԱՄՆ դեսպան, Սիրիայի և Լիբանանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Թոմ Բարաքը ողջունել է կողմերի միջև ձեռք բերված համաձայնությունը։

Հիշեցնենք, որ օգոստոսի 5-ին Լիբանանի կառավարությունը դիմել էր զինված ուժերի հրամանատարությանը՝ կարգադրելով մշակել մի ծրագիր, որի համաձայն մինչև տարեվերջ միայն բանակի ձեռքին կմնա զենք։

Նշվում է, որ նախատեսվում է զինաթափել նաև «Հեզբոլլահ» շարժումը:

  • Կիսվել: