շաբաթ, մայիս 10
10 / 5 / 2025
Լիբանանում նոր պայթյուններից վախի պատճառով սկսել են անջատել հեռախոսները

Լիբանանում նոր պայթյուններից վախի պատճառով սկսել են անջատել հեռախոսները

Լիբանանի բնակիչները պայթյունների երկրորդ ալիքից հետո անջատում են հեռախոսներն ու մյուս սարքերը՝ նոր պայթյուններից վախի պատճառով։ Այս մասին հաղորդել է The New York Times-ը։

Հրատարակության տվյալներով՝ լիբանանցիները նաև անջատել են ինվերտորներն ու արևային մարտկոցները։ Այժմ երկրի բնակիչները կասկածանքով են վերաբերվում նույնիսկ մանկական ռադիո մոնիտորներին, հեռուստացույցներին և նոութբուքերին։

Ինչպես նշում է պարբերականը, փեյջերների պայթյունները լիբանանցիների առօրյան վերածել են «խուճապի և բռնության տեսարանների»։ Այս գրոհները լրջորեն խախտել են առողջապահական համակարգի աշխատանքը. հիվանդանոցները լեփ-լեցուն են տուժածներով:

Միևնույն ժամանակ հրատարակությունը պարզաբանում է, որ Իսրայելն ավելի ու ավելի շատ ռեսուրսներ է հատկացնում «Հեզբոլլահ» շիա շարժման դեմ պատերազմին՝ Գազայի հատվածի հակամարտությունից իր ուշադրությունը շեղելով այս ուղղության վրա։ 

 

  • Կիսվել: