Լիբանանի տեղեկատվության նախարարը հրաժարական է տվել
Լիբանանի տեղեկատվության նախարար Մանալ Աբդել Սամադը հրաժարական է տվել, տեղեկացնում է MTV-ն:
Նրա այդպիսի որոշման պատճառները հայտնի չեն, սակայն ԶԼՄ-ները հրաժարականը կապում են բողոքի ցույցերի հետ, որոնք սկսվել են Բեյրութում՝ Լիբանանի մայրաքաղաքի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից 4 օր անց: