Լիբանանի կառավարությունն աջակցում է «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրին
Լիբանանի վարչապետ Նավաֆ Սալամը սոցցանցի իր էջում գրել է իրենք Նախարարների խորհրդում աջակցել են Լիբանանի բանակի կողմից երկրում զենքի տարածումը սահմանափակելու և այն իրականացնելու ծրագրին 2025 թվականի օգոստոսի 5-ի նիստում սահմանված շրջանակներում:
«Մենք նաև որոշել ենք բանակի հրամանատարությանը հանձնարարել ամեն ամիս Նախարարների խորհրդին ծրագրի ընթացքի վերաբերյալ զեկույց ներկայացնել»,-նշել է նա:
Հավելենք, որ այս որոշումը նշանակում է Լիբանանի բանակի կողմից «Հեզբոլլահ»-ին զինաթափելու ծրագրի հաստատում:


