երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Լիբանանի գյուղատնտեսության նախարարը հայտնել է իսրայելական հրետակոծության հետևանքով երկրի կրած հսկայական կորուստների մասին

Լիբանանի գյուղատնտեսության նախարարը հայտնել է իսրայելական հրետակոծության հետևանքով երկրի կրած հսկայական կորուստների մասին

Իսրայելի կողմից արգելված սպիտակ ֆոսֆորի օգտագործմամբ Լիբանանի տարածքի հրետակոծումը բացասաբար է անդրադառնում երկրի տնտեսության վրա: Այս մասին ՌԻԱ Նովոստի-ին ասել է Լիբանանի գյուղատնտեսության նախարար Աբաս ալ-Հաջ Հասանը:

Նրա խոսքով՝ երկիրը հսկայական կորուստներ է կրում։

Ալ-Հաջ Հասանը, մասնավորապես, նշել է. ՛՛Հոկտեմբերի 8-ից մինչեւ օրս Իսրայելը գազանաբար հարձակումներ է իրականացնում լիբանանյան տարածքի վրա՝ օգտագործելով միջազգայնորեն արգելված սպիտակ ֆոսֆոր, որն ուղղակիորեն ազդում է Լիբանանի տնտեսության վրա: Կորուստները հսկայական են՛՛:

Նա նաեւ հավելել է, որ իսրայելական հրետակոծության հետեւանքով երկիրը հարյուրավոր հեկտարներ բերրի հողեր է կորցրել։

՛՛Հարավային Լիբանանի, ինչպես նաև Գազայի հատվածի դեմ Իսրայելի պատերազմն ու ագրեսիան ուղղակի հետևանքներ ունեն, և դրանց հետևանքներն արդեն սկսել են ի հայտ գալ: Հարյուրավոր հեկտարների բերրի հողեր են այրվել՛՛,-հավելել է ալ-Հաջ Հասանը:

  • Կիսվել: