ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Լևան Խաբեիշվիլին դարձել է Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահը

Լևան Խաբեիշվիլին դարձել է Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահը

Լևան Խաբեիշվիլին շաբաթ և կիրակի անցկացված ընտրությունների արդյունքներով դարձել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հիմնադրած «Միացյալ ազգային շարժում» ընդդիմադիր կուսակցության նախագահը։ Այս մասին երկուշաբթի օրը կայացած ճեպազրույցում հայտարարել է կուսակցության քաղխորհրդի ղեկավար Կոբա Նակոպիան։

«Լևան Խաբեիշվիլին հավաքել է 21636 ձայն, ինչը կազմում է 52,58 տոկոս, իսկ Լևան Խաբեիշվիլին ընտրվել է «Միացյալ ազգային շարժում» քաղաքացիների քաղաքական միավորման նախագահի պաշտոնում»,-ասել է նա։

Նրա խոսքով, էլեկտրոնային քվեարկության համաձայն, որին մասնակցել է ավելի քան 41 հազար մարդ, Խաբեիշվիլիի գլխավոր հակառակորդ Նիկա Մելիան հավաքել է ձայների 40 տոկոսը։ Գիորգի Մումլաձեն և Նոնա Մամուլաշվիլին ստացել են 4%-ից պակաս: Առաջին փուլում հաղթելու համար թեկնածուները պետք է հավաքեին 50% գումարած 1 ձայն։

«Միացյալ ազգային շարժման» ներկուսակցական ընտրություններն անցկացվել են հունվարի 28-ին և 29-ին թվային ձևաչափով՝ բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա։ Դրանց մասնակցել են հատուկ պորտալում գրանցված կուսակցության համակիրները։ Քվեարկության գործընթացն ավարտվել է երկուշաբթի տեղական ժամանակով ժամը 10:00-ին:

  • Կիսվել: