հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Լեհաստանում բնակելի շենք է փլուզվել

Լեհաստանում բնակելի շենք է փլուզվել

Լեհական Կատովիցեում գազի պայթյունի հետևանքով բնակելի շենք է ավերվել, չորս մարդ վիրավորվել է` հայտնում է լեհական լրատվական գործակալությունը։

«Ուրբաթ առավոտյան Շոպենիցեի Կատովիցե թաղամասի եռահարկ բնակելի շենքում գազի պայթյուն է տեղի ունեցել, պայթյունի հետևանքով շենքը փլուզվել է»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ներկայում տեղում փրկարարական աշխատանքներ են իրականացվում։

«Փլատակներից դուրս է բերվել 4 մարդ, որոնց ցուցաբերվել է բուժօգնություն։ Փրկարարական աշխատանքները շարունակվում են»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թեև հայտնի չէ, թե կոնկրետ քանի մարդ է եղել շենքում, նրանց որոնումները շարունակվում են։

  • Կիսվել: