երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լեհաստանում ակտիվիստները գոմաղբ են լցրել Ռուսաստանի դեսպանի վիլլայի դիմաց

Լեհաստանում ակտիվիստները գոմաղբ են լցրել Ռուսաստանի դեսպանի վիլլայի դիմաց

«Եվրամայդան» նախաձեռնության ակտիվիստները երկու տոննա գոմաղբ են լցրել Վարշավայում Ռուսաստանի դեսպանի վիլլայի դիմաց, տեղեկացնում է BILD-ի տելեգրամյան ալիքը։

Նշվում է, որ գոմաղբի կույտի կողքին տեսանելի է եղել ռուսական «արյունոտ» դրոշը և ՌԴ հասցեին վիրավորական մակագրություն։

Ինչպես հայտարարել են ակտիվիստները՝ Լեհաստանից ռուս դիվանագետներին արտաքսելու անհրաժեշտություն կա:

«Քանի դեռ մենք հանդուրժում ենք ռուս կեղծ դիվանագետների գործունեությունը, համաշխարհային կոնֆլիկտի վտանգը միայն կմեծանա»,-ասել են ակտիվիստները:

  • Կիսվել: