կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Լեհաստանի վարչապետը ստուգել է ռազմական ամրությունների կառուցումը ՌԴ-ի հետ սահմանին

Լեհաստանի վարչապետը ստուգել է ռազմական ամրությունների կառուցումը ՌԴ-ի հետ սահմանին

Այսօր Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն այցելել է Ռուսաստանի Կալինինգրադի մարզի հետ լեհական սահման, որպեսզի ստուգի ռազմական ամրությունների կառուցումը արեւելյան սահմանի երկայնքով, տեղեկացնում է Associated Press-ը։

Նշվում է, որ Տուսկ ամրությունների կառուցումն անվանել է «խաղաղության գործում ներդրում»:

«Որքան ավելի լավ է պահպանվում լեհական սահմանը, այնքան ավելի դժվար է դրա հասանելիությունը նրանց համար, ովքեր վատ մտադրություններ ունեն»,- ասել է Տուսկը Դաբրովկա գյուղի մոտ տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ:

 

  • Կիսվել: