ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Լեհաստանի իշխանությունները մինչև հունիսի 30-ն արգելել են Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը

Լեհաստանի իշխանությունները մինչև հունիսի 30-ն արգելել են Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծումը

Լեհաստանի իշխանությունները մինչև հունիսի 30-ը արգելք են սահմանել Ուկրաինայից գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա։ Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով երկրի զարգացման և տեխնոլոգիաների նախարարության համապատասխան որոշմանը:

«Մինչև 2023 թվականի հունիսի 30-ը արգելք է սահմանվել Լեհաստանի Հանրապետության տարածք Ուկրաինայում արտադրված կամ այնտեղից ներկրվող գյուղատնտեսական ապրանքների ներմուծման համար»,- ասել է երկրի զարգացման և տեխնոլոգիաների նախարար Վալդեմար Բուդան։

Արգելքի տակ են մասնավորապես սերմերը, հացահատիկները, մրգերն ու բանջարեղենը, թռչնամիսը, մեղրը։

Ավելի վաղ Լեհաստանում ֆերմերները բողոքի ակցիա էին անում Ուկրաինայից գյուղմթերքի ներկրման դեմ: Նրանց խոսքով՝ շուկայում դեմպինգ է իրականացվում, որի պատճառով նրանք չեն կարողանում իրացնել իրենց մթերքը:

  • Կիսվել: