երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Լավրովը հանդիպել է Սի Ծինփինի և Վան Յիի հետ

Լավրովը հանդիպել է Սի Ծինփինի և Վան Յիի հետ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին Պեկինի Ժողովրդական ժողովների տանը ընդունել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը:

Այսօր ավելի վաղ Լավրովն արդեն հանդիպել է իր չինացի գործընկեր Վան Յիի հետ: Նախարարները քննարկել են երկու երկրի հարաբերությունները, Ուկրաինայի ճգնաժամը, Թայվանի և Կորեական թերակղզու շուրջ ստեղծված իրավիճակը:

Կողմերն անդրադարձել են նաև երկրների ղեկավարների շփումների ժամանակացույցին, ինչպես նաև ստորագրել արտաքին գերատեսչությունների 2024 թվականի խորհրդակցությունների ծրագիրը։ ️ ️

«Այն հարցերը, որոնք մենք լուծում ենք տնտեսության, առևտրի, ներդրումների, նոր տեխնոլոգիաների ներդրման ոլորտում, ուղղակիորեն վերաբերում են արդար բազմաբևեռ աշխարհակարգի հաստատման պայքարին, որտեղ տեղ չկա թելադրանքին, հեգեմոնիային, նեոգաղութատիրական և գաղութային պրակտիկային, որոնք այժմ լայնորեն կիրառում են ԱՄՆ-ը և հավաքական Արևմուտքը»,- չինացի իր գործընկերոջ հետ մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարարը։

Լավրովի խոսքով՝ բանակցություններում շատ ժամանակ է հատկացվել միջազգային ասպարեզում Ռուսաստանի և Չինաստանի գործողությունների համակարգմանը, որը հիմնվում է միջազգային առանցքային խնդիրների նկատմամբ շահերի և մոտեցումների լայն համընկնման վրա։

  • Կիսվել: