հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լավրովը Բլինքենին հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին

Լավրովը Բլինքենին հրավիրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին

Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մի շարք արտգործնախարարների հրավիրել է մասնակցելու Միավորված ազգերի կազմակերպության՝ ապրիլի 24-25-ը կայանալիք Անվտանգության խորհրդի նախարարական նիստերին։ Հրավիրյալների թվում է նաև ԱՄՆ պետքարտուղարության ղեկավար Էնթոնի Բլինքենը։ Այս մասին լրագրողներին ասել է Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը, այս մասին գրել է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ես չգիտեմ՝ դա կլինի։ Ես գիտեմ, որ նախարարը հրավիրել է արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներին, պետքարտուղարությանը և այլոց՝ մասնակցելու հանդիպումներին, որոնք նա կգլխավորի»,- ասել է Պանկինը։

«Ես չգիտեմ՝ ինչպիսին է պատասխանը եղել, ով կգա, ով չի գա: Եթե պետքարտուղարը գա, չգիտեմ՝ շփում կլինի՞» - հավելել է Լավրովի տեղակալը:

Նրա խոսքով՝ Լավրովի և Բլինքենի վերջին շփումը Հնդկաստանում՝ G20-ի նախարարների հանդիպման շրջանակում, դրվագային է եղել ու նախապես ծրագրված չի եղել։

Ապրիլի 1-ից Ռուսաստանը նախագահելու է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ փոխարինելով Մոզամբիկին: Նախագահության պաշտոնը երկրին է անցել մեկ ամսով։

  • Կիսվել: