Լավրովն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպանին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ընդունել է ՌԴ-ում Ադրբեջանի դեսպան Ռախման Մուստաֆաևին, հայտնում են ՌԴ ԱԳՆ-ից։
Նշվում է, որ Լավրովը հաջողություններ է մաղթել նորանշանակ դեսպանին իր գործունեության մեջ։
Զրույցի ընթացքում արձանագրվել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը, քննարկվել են երկկողմ օրակարգի արդիական թեմաներ: