չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լավրովն ու Սիրիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Լավրովն ու Սիրիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում

Ռուսաստանի և Սիրիայի ԱԳ նախարարներ Սերգեյ Լավրովը և Ֆեյսալ Միկդադը հանդիպման ընթացքում քննարկել են սրացումը Մերձավոր Արեւելքում՝ ընդգծելով Գազայի հատվածում հրադադարի կարեւորությունն ու տարածաշրջանում սադրանքների անթույլատրելիությունը, հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ-ն, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն:

՛՛Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել Մերձավոր Արևելքում իրավիճակի շարունակվող սրմանը։

Նախարարներն ընդգծել են Գազայի հատվածում անհապաղ հրադադարի և պաղեստինյան անկլավի բնակչության սուր հումանիտար խնդիրների լուծման անհրաժեշտությունը՛՛,-ասված է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: