հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Լավրովն ու Չավուշօղլուն քննարկել են Ուկրաինայում տիրող իրավիճակը

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ուրբաթ օրը հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովի հետ քննարկել է Ուկրաինայի իրավիճակը։

«Մենք առանձին-առանձին բանակցություններ ենք վարել, հետո պատվիրակությունները հանդիպել են։ Իհարկե, Ուկրաինայի թեման եղել է մեր հանդիպումների քննարկված թեմաներից մեկը, քննարկել ենք նաև մի շարք տարածաշրջանային խնդիրներ»,- ասել է նախարարը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի ժամանակ։

«Մենք կրկնեցինք, որ ակնկալում ենք պատերազմի ավարտը բանակցային գործընթացի միջոցով՝ միջազգային իրավունքի հիման վրա: Ինչպես միշտ, մենք Անկարայի պատրաստակամությունն ենք հայտնել՝ գործադրելու բոլոր հնարավոր ջանքերը կարգավորման համար»,- ասել է Չավուշօղլուն։

  • Կիսվել: