Լավրովն ու Բայրամովը քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու Ջեյհուն Բայրամովըհեռախոսազրույց են ունեցել։ Ադրբեջանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարները քննարկել են Իսրայել-Իրան դիմակայության համատեքստում անվտանգության ոլորտում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև երկու երկրների միջև երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հարցեր։
Կողմերը լուրջ մտահոգություն են հայտնել Իսրայելի և Իրանի միջև առճակատման հետևանքով տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ և ընդգծել հակամարտության դիվանագիտական կարգավորման կարևորությունը: Եզրափակելով՝ արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: