ուրբաթ, հուլիս 10
10 / 7 / 2026
Լատվիայի օդային տարածքը ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի մոտ փակ կմնա մինչև հոկտեմբերի 8-ը

Լատվիայի օդային տարածքը ՌԴ-ի և Բելառուսի հետ սահմանի մոտ փակ կմնա մինչև հոկտեմբերի 8-ը

Լատվիայի օդային տարածքը Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ փակ կմնա սեպտեմբերի 18-ից մինչև հոկտեմբերի 8-ը՝ ժամը 20:00-ից մինչև 07:00-ը: Այս մասին հայտարարել է Լատվիայի Պաշտպանության նախարարությունը:

Նշենք, որ մինչ Լատվիայի ՊՆ-ն  սեպտեմբերի 11-ին հայտնել էր «Արևմուտք-2025» զորավարժությունների կապակցությամբ Ռուսաստանի և Բելառուսի հետ սահմանի մոտ իր օդային տարածքն առնվազն մեկ շաբաթով փակելու մասին:

Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսն ավելի վաղ հայտարարել էր, որ ռուս-բելառուսական «Արևմուտք-2025» զորավարժություններին զուգահեռ իր երկրի զինված ուժերը կանցկացնեն Namejs 2025 զորավարժությունները, կուժեղացվի Լատվիայի օդային, տեղեկատվական և կիբերտարածության հսկողությունը։

Հիշեցնենք, որ «Արևմուտք 2025» ռազմավարական զորավարժությունների գործնական փուլը տեղի է ունեցել սեպտեմբերի 12-16-ը՝ ռուսական և բելառուսական զորավարժարաններում։

  • Կիսվել: