Լարված շրջաններում նախագահն իր անձնական վերահսկողության տակ է պահում սոցիալական ապահովության հետ կապված հարցերը. Պեսկով
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր անձնական հսկողության տակ է պահում սոցիալական ապահովության հետ կապված բոլոր հարցերն այն շրջաններում, որտեղ լարված իրավիճակ է: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Իհարկե, այն շրջաններում, որտեղ իրավիճակը լարված է, նախագահը, փաստորեն, իր անձնական վերահսկողության տակ է պահում սոցիալական ապահովության հետ կապված բոլոր հարցերը»,- ասել է նա: