ուրբաթ, մայիս 30
30 / 5 / 2025
Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խորհրդանիշներից մեկն է. Էրդողան

Լաչինի օդանավակայանը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության խորհրդանիշներից մեկն է. Էրդողան

Մայիսի 28-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ադրբեջանում մասնակցել է Լաչինի (Բերձորի) միջազգային օդանավակայանի բացման արարողությանը։ Արարողությանը ներկա է գտնվել նաև Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը, գրում է ermenihaber.am-ը:

Էրդողանը արարողությունից հետո գրառում է արել սոցցանցում և նշել, որ Լաչինի օդանավակայնը Թուրքիա-Ադրբեջան բարեկամության և եղբայրության խորհրդանիշներից մեկն է»։

Նշենք, որ օդանավակայանը գտնվում է լեռնային տեղանքում՝ ծովի մակարդակից 1800մ բաձրության վրա և համարվում ներկայիս Ադրբեջանի ամենաբարձր լեռնային օդանավակայանը։

  • Կիսվել: