շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կուրսկի ԱԷԿ-ում ուկրաինական խոցված անօդաչուի պատճառով հրդեհ է բռնկվել

Կուրսկի ԱԷԿ-ում ուկրաինական խոցված անօդաչուի պատճառով հրդեհ է բռնկվել

Ռուսաստանում Կուրսկի ատոմակայանում հրդեհ է բռնկվել, երբ ռուսական ուժերը խոցել և վայր են գցել միջուկային օբյեկտին մոտ թռչող ուկրաինական մարտական անօդաչու թռչող սարքը: Այս մասին տեղեկանում ենք ԱԷԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից:

՛՛Անօդաչուն ընկել է օժանդակ տրանսֆորմատորի վրա և պայթել է, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել, որը մարվել է, տուժածներ չկան՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:

Նշվում է նաև, որ ատոմակայանի երրորդ էներգաբլոկի հզորությունը տեղի ունեցածի հետևանքով կիսով չափ նվազեցվել է:

Ըստ Կուրսկի ԱԷԿ-ի՝ տեղում և շրջակա տարածքում ճառագայթման մակարդակը չի գերազանցում նորման:

Պաշտոնական Կիևը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունը:

  • Կիսվել: