շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կուրիլների մոտ մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Կուրիլների մոտ մեկ օրում երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել

Կուրիլյան կղզիների մոտ՝ Խաղաղ օվկիանոսի ջրատարածքում, 5,0 մագնիտուդով երկրորդ երկրաշարժն է տեղի ունեցել , «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Միասնական երկրաֆիզիկական ծառայության Կղզային մասնաճյուղում:

«5,0 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է մարտի 2-ին՝ ժամը 17.14-ին (Երևանի ժամանակով 10.14-ին): Էպիկենտրոնը գտնվել է Շիկոտան կղզու Մալոկուրիլսկոյե գյուղից 60 կմ հարավ։ Երկրաշարժի օջախը գտնվել է 63 կմ խորության վրա»,– ասել է «Յուժնո-Սախալինսկ» սեյսմիկ կայանի պետ Ելենա Սեմյոնովան:

Աղբյուրի տեղեկություններով ՝ ստորգետնյա ցնցումները 3 բալ ուժգնությամբ զգացել են Մալոկուրիլսկու բնակիչները, հարևան Կունաշիր կղզում երկրաշարժը զգացվել է 2 բալ ուժգնությամբ:

  • Կիսվել: