երկուշաբթի, մայիս 13
13 / 5 / 2024
Կշարունակեմ աշխատել հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ. Դեյվիդ Վալադաո

Կշարունակեմ աշխատել հայ ռազմագերիներին ազատ արձակելու ուղղությամբ. Դեյվիդ Վալադաո

1991-ի սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միաձայն քվեարկեց Ադրբեջանի ագրեսիայի դեմ և հանուն իր սեփական ճակատագիրը որոշելու ազատության պայքարի: ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Դեյվիդ Վալադաոն Արցախի ժողովրդին շնորհավորել է Անկախության տոնի կապակցությամբ:

«ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում ջանքեր եմ գործադրում Արցախին ԱՄՆ աջակցությունն ավելացնելու, Արցախ-ԱՄՆ հարաբերություններն ամրապնդելու և ականազերծմամբ կյանքեր փրկելու համար: Կանգնած եմ Արցախի ու Հայաստանի ժողովրդի կողքին՝ դատապարտելով ադրբեջանական ագրեսիան: Կշարունակեմ կոնգրեսականների հետ գործակցությունը՝ հայ ռազմագերիներին ազատ արձակելու գործընթացն ապահովելու ուղղությամբ»,- հայտարարել է Դեյվիդ Վալադաոն:

  • Կիսվել: