հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրեմլը նշել է, որ բանակցություններում բավարար առաջընթաց չկա Պուտինի և Զելենսկու հանդիպման համար

Կրեմլը նշել է, որ բանակցություններում բավարար առաջընթաց չկա Պուտինի և Զելենսկու հանդիպման համար

Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում առաջընթացը բավարար չէ երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու շփումների մասին խոսելու համար և չի համապատասխանում ուկրաինական կողմի համար ստեղծված իրավիճակին՝ ասել է ՌԴ նախագահի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ գրում է Interfax-ը:

«Բանակցություններում առաջընթացն այն չէ, ինչ կցանկանայինք տեսնել, և ոչ էլ այն է, ինչ պահանջում է իրավիճակի զարգացման դինամիկան ուկրաինական կողմի համար»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ վիճակում է բանակցային գործընթացը, և արդյոք հնարավո՞ր էր գտնել մերձեցման կետեր:

Խոսելով երկու երկրների ղեկավարների շփումների հեռանկարների մասին՝ Կրեմլի խոսնակը նշել է, որ «երկու նախագահի հանդիպման մասին խոսելու համար նախ պետք է կատարել «տնային աշխատանք»՝ անցկացնել և համաձայնեցնել բանակցությունների արդյունքները։ Առայժմ զգալի առաջընթաց չի գրանցվել»,- հավելել է Պեսկովը։

  • Կիսվել: