ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կրեմլը մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ

Կրեմլը մտահոգություն է հայտնել Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաների կապակցությամբ

Վրաստանում ցույցերը չեն կարող չառաջացնել Մոսկվայի անհանգստությունը, Ռուսաստանի համար կարևոր է, որ սահմանի շրջագծում հանգստություն լինի: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Սա դեռևս մեզ հարևան պետություն է: Եվ չնայած այն հանգամանքին, որ մենք որպես այդպիսին Վրաստանի հետ հարաբերություններ չունենք, այնուամենայնիվ, իհարկե, այնտեղ իրերի վիճակը չի կարող չառաջացնել մեր անհանգստությունը: Իհարկե, մեզ համար կարևոր է, որ մեր սահմանի պարագծում հանգստություն լինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների հարցին, թե արդյոք Կրեմլը մտահոգված է Վրաստանում տեղի ունեցող բողոքի ակցիաներով։

Պեսկովի խոսքով՝ Մոսկվան այս դեպքում կապ չունի, իսկ նման օրենքների ներդրման պրակտիկայում առաջամարտիկը հենց ԱՄՆ-ն է։

Կրեմլի ներկայացուցիչը նաեւ նշել է, որ վրացական օրինագծի տարբերակներից մեկը նման էր ամերիկյան օրենքին, իսկ երկրորդն իր էությամբ շատ ավելի մեղմ էր, սակայն Ռուսաստանը ոչ մեկի, ոչ էլ մյուսի հետ կապ չունի:

Ավելի վաղ խորհրդարանական մեծամասնության մաս կազմող իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը և օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը նախաձեռնած «Ժողովրդի իշխանություն» կուսակցությունը հայտարարել էին, որ Թբիլիսիում բողոքի ալիք բարձրացրած այս նախագիծը հանվել է խորհրդարանից։ 

  • Կիսվել: