հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
Կրեմլը մեկնաբանել է Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով փոխանցելու որոշումը

Կրեմլը մեկնաբանել է Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով փոխանցելու որոշումը

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Վլադիմիր Պուտինի հանձնարարականը՝ Եվրոպա գազի մատակարարման վճարները ռուբլով իրականացնելու մասին:

Ճեպազրույցի ընթացքում լրագրողները Պեսկովին հարցրել են, թե հնարավո՞ր է արդյոք, որ նման որոշումից հետո Արևմուտքը ցանկանա խզել ՌԴ-ի հետ գազային պայմանագրերը:

«Նախագահը երեկ հանձնարարել է մեկ շաբաթվա ընթացքում մշակել մեխանիզմ, որպեսզի այդ վճարումը կատարվի ռուբլով։ Երբ շփումներ լինեն գազի գնորդների հետ, մենք նրանց կներկայացնենք պայմանները, և նրանք կկարողանան արտահայտել իրենց դիրքորոշումը: Եկեք սպասենք»,- ասել է Կրեմլի խոսնակը:

Պեսկովի պնդմամբ՝ Ռուսաստանի նկատմամբ թշնամական գործողություններ իրականացնող երկրները, ինչպես, օրինակ, Բուլղարիան, ստիպված կլինեն գազի դիմաց վճարումը կատարել ռուբլով:

Անդրադառնալով այդ խնդրի վերաբերյալ Սերբիայի մտահոգություններին՝ Պեսկովը նշել է, որ Բելգրադի դիտարկումները հաշվի կառնվեն:

  • Կիսվել: