կիրակի, մայիս 12
12 / 5 / 2024
Կրեմլում մեկնարկել է Մերկել-Պուտին հանդիպումը․ Մերկելը ռուսերեն է ողջունել Պուտինին (Տեսանյութ)

Կրեմլում մեկնարկել է Մերկել-Պուտին հանդիպումը․ Մերկելը ռուսերեն է ողջունել Պուտինին (Տեսանյութ)

Կրեմլում մեկնարկել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը:

Հանդիպման սկզբին Պուտինը ծաղկեփունջ է նվիրել Մերկելին և ողջունել է նրան: Ինչպես երևում է հրապարակված տեսանյութում, Մերկելը ռուսերեն է բարևել Պուտինին ծաղիկները ստանալիս, իսկ ավելի ուշ նույնկերպ ողջունել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Երբ Պուտինը ողջույնի խոսքով դիմել է Մերկելին` դահլիճում հեռախոսազանգ է հնչել: Պարզվել է, որ կանցլերն, ըստ երևույթին, մոռացել է հեռախոսն անջատել կամ ձայնն իջեցնել: Մերկելը գրպանից հանել է հեռախոսը և անջատել այն: Պուտինը ոչ մի կերպ չի արձագանքել տեղի ունեցածին և շարունակել է իր խոսքը:

ՌԴ նախագահը հանդիպման բաց հատվածում ընդգծել է, որ օրակարգում շատ հարցեր կան քննարկելու, որոնք առանձին քննարկում են պահանջում։

 

  • Կիսվել: