Կրեմլում կարծում են, որ Կիևը չի շտապում ուղիղ բանակցությունների 3-րդ փուլը համաձայնեցնելու հարցում
Ռուսաստանը պատրաստ է շարունակել բանակցություններն Ուկրաինայի հետ, սակայն Կիևը «չի շտապում» համաձայնեցնել երրորդ փուլի ժամկետը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Ակնհայտ է, որ Կիևը չի շտապում։ Մենք դեռ սպասում ենք ժամկետի վերաբերյալ առաջարկների։ Ռուսական կողմը պատրաստ է շարունակել և անցկացնել երրորդ փուլը», - Պեսկովի խոսքերն է մեջբերում «Ինտերֆաքս» գործակալությունը։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև ուղիղ բանակցությունների առաջին երկու փուլերը տեղի են ունեցել մայիսի 16-ին և հունիսի 2-ին Ստամբուլում։ Բանակցությունների արդյունքում կողմերը գերիների փոխանակումներ են իրականացրել:


