երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կրեմլում արձագանքել են ԱՄՆ նախագահի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպմանը

Կրեմլում արձագանքել են ԱՄՆ նախագահի և Կենտրոնական Ասիայի երկրների ղեկավարների հանդիպմանը

 Կրեմլում հետևել են Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի, Թուրքմենստանի և Ուզբեկստանի ղեկավարների հետ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպմանը և կարծում են, որ այդ երկրներն իրավունք ունեն սեփական հարաբերությունները կառուցել Վաշինգտոնի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լրագրողների հետ շփման ընթացքում նրան խնդրել են մեկնաբանել կայացած հանդիպումը։

«Ասիական երկրներն, անշուշտ, իրենց հարաբերություններն ունեն ԱՄՆ-ի հետ, ուստի, անշուշտ, դա այդ երկրների` նման հանդիպումներ անցկացնելու իրավունքն է: Մենք, իհարկե, ուշադիր հետևում ենք այդ ամենին», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում  «Ինտերֆաքս» գործակալությունը։

«Մեզ համար սա չէ գլխավորը: Գլխավորը մեր երկխոսության շարունակությունն է», - հավելել է նա։

Բայդենի հանդիպումը Կենտրոնական Ասիայի իր գործընկերների հետ կայացել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի ամենամյա նստաշրջանի շրջանակներում։

  • Կիսվել: