երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Կրակոցներ՝ Թեհրանում Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց

Կրակոցներ՝ Թեհրանում Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց

Թեհրանում Իրանի Իսլամական խորհրդարանի շենքի դիմաց զինված անձը կրակ է բացել, ով անմիջապես ձերբակալվել է անվտանգության ուժերի կողմից, գրում է parstoday.ir-ը:

Թեհրանի ոստիկանության հրամանատարության տեղեկատվական կենտրոնը հայտնել է, որ ոստիկանության 110 համարով արտակարգ իրավիճակների ծառայության կենտրոնում ահազանգ է ստացվել «Շաֆա Յահյայանի» անվան հիվանդանոցի դիմաց հրաձգության դեպքի մասին։ Անմիջապես տեղում տեղակայված իրավապահները զինաթափել են հրաձգություն իրականացրած անձին և ձերբակալել նրան։ Այս անձի մոտ հայտնաբերվել է որսորդական հրացան։

Մեծ Թեհրանի ոստիկանության հրամանատարության տեղեկատվական կենտրոնից նաև հայտարարեցին, որ բարեբախտաբար, միջադեպի հետևանքով քաղաքացիներից ոչ ոք չի տուժել։

Դեպքի պատճառների և ձերբակալվածի դրդապատճառների վերաբերյալ հետաքննություն է սկսվել։

  • Կիսվել: