հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր և վիրավորներ

Կոսովոյում անհայտ անձինք կրակել են դպրոցական ավտոբուսի վրա, կան զոհեր և վիրավորներ

Կոսովոյի և Մետոխիայի տարածքում դպրոցականներ տեղափոխող ավտոբուսի վրա կրակելու հետևանքով երեք մարդ զոհվել է, երկուսը՝ վիրավորվել, հաղորդում է Սերբիայի ազգային հեռուստատեսությունը։

Միջադեպը տեղի է ունեցել Դեչանիի մոտակայքում գտնվող Գլոջանե գյուղում։
 
«Պեչ քաղաքի հիվանդանոցում հաստատել են, որ կրակոցների հետևանքով զոհվել են երկու ուսանողներ և ավտոբուսի վարորդը»,- հայտնում են հեռուստաալիքից։
 
Կոսովոյի առցանց պորտալի տվյալներով՝ չորս մարդ է մահացել՝ 2003 և 2004 թվականներին ծնված երկու աշակերտ, վարորդը և ուղեկցողը ։ Ոստիկանությունը հաստատել է հարձակումը։
 
Գլոջանում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը, շաբաթ օրը պետք է տեղի ունենային հիշատակի միջոցառումներ՝ ի պատիվ «Կոսովոյի ալբանացի նահատակների», նշված է Դեչանիի քաղաքապետարանի ղեկավարի ֆեյսբուքյան էջում։

  • Կիսվել: