շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Կոշտան հայտարարել է, որ ԵՄ պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը քննարկելու

Կոշտան հայտարարել է, որ ԵՄ պատվիրակությունը մեկնում է ԱՄՆ՝ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների հարցը քննարկելու

Եվրամիության պատվիրակությունը մեկնում է Վաշինգտոն՝ քննարկելու Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների հարցը: Այս մասին պաշտոնյան Ուժգորոդում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:

Նա, մասնավորապես, ասել է. «Մենք աշխատում ենք Միացյալ Նահանգների և այլ գործընկերների հետ՝ մեծացնելու մեր ճնշումը՝ հետագա պատժամիջոցների, ուղիղ պատժամիջոցների և երկրորդական պատժամիջոցների միջոցով։ Ավելի շատ տնտեսական միջոցառումներ՝ ստիպելու Ռուսաստանին դադարեցնել այս պատերազմը, դադարեցնել մարդկանց սպանությունը։ Թե՛ Բրյուսելում է մեկնարկում նոր պատժամիջոցների փաթեթի վրա աշխատանքը, թե՛ մեր թիմը՝ եվրոպական թիմն է, մեկնում է Վաշինգտոն՝ մեր ամերիկացի ընկերների հետ աշխատելու»:

Նշենք, որ Սպիտակ տունը երեկ հաղորդել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Կիևի եվրոպացի դաշնակիցների հետ զրույցի ժամանակ շեշտել է, որ «Եվրոպան պետք է դադարեցնի պատերազմը ֆինանսավորող ռուսական նավթ գնելը, քանի որ Ռուսաստանը մեկ տարվա ընթացքում ԵՄ-ից վառելիքի վաճառքից ստացել է 1.1 միլիարդ եվրո»։

 

  • Կիսվել: