շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կորոնավիրուսը Վրաստանում. մայիսի 12-ի տվյալները

Կորոնավիրուսը Վրաստանում. մայիսի 12-ի տվյալները

Մայիսի 12-ի ժամը 11:00-ի դրությամբ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 409 նոր դեպք: Դեպքերի ընդհանուր քանակը երկրում 325 665 է: Այս մասին գրում է կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը, գրում է aliq.ge-ն:

Երեկ իրականացվել է ՝ 40 275 թեստավորում, որից 27 699-ը հակամարմինների արագ թեստով, 12 576-ը՝ PCR թեստով:

Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 1 256 պացիենտ: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 304 935 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 27 մարդ, ընդհանուր՝ 4 363:

Դրականության ցուցանիշը՝ օրական 3.5 %, վերջին 14 օրվա ցուցանիշը՝ 5.82%, վերջին 7 օրվանը՝ 5.48%:

 

  • Կիսվել: