ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը. ԱՀԿ փորձագետը կանխատեսում է արել

Կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը. ԱՀԿ փորձագետը կանխատեսում է արել

Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) կից խորհրդական Այրու Լոնջինին ենթարդում է, որ անբարենպաստ սցենարի դեպքում նոր տիպի կորոնավիրուսով կարող է վարակվել Երկիր մոլորակի բնակչության մինչեւ երկու երրորդը:

Լոնջինիի մշակած մոդելը հիմնվում է այն տվյալների վրա, որոնց համաձայն յուրաքանչյուր ախտահարված սովորական պայմաններում վարակում է եւս երկու կամ երեք մարդու:

«Նույնիսկ եթե այդ ցուցանիշը կիսով չափ նվազեցնենք, վիրուսով կվարակվի Երկիր մոլորակի բնակիչների երրորդ մասը»,- ասել է նա։

Ըստ փորձագետի՝ կարանտինային միջոցները կարող են դանդաղեցնել հիվանդության տարածումը, բայց դրանք ձեռնարկվել են արդեն այն բանից հետո, երբ վիրուսը հասցրել է ներթափանցել Չինաստանի տարբեր շրջաններ եւ դրա սահմաններից դուրս։

 

  • Կիսվել: