ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Կորոնավիրուսի պատճառով Իրանն արգելել է բժշկական պարագաների արտահանումը

Կորոնավիրուսի պատճառով Իրանն արգելել է բժշկական պարագաների արտահանումը

Կրոնավիրուսի տարածման պատճառով Իրաննարգելել է մի շարք բժշկական պարագաների արտահանումը, տեղեկացրել է արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ, Իրանի առևտրի զարգացման կազմակերպության ղեկավար Համիդ Զադբումը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

 «Իրանում ներկայումս արգելվում է մի շարք բժշկական ապրանքների, այդ թվում` դիմակների, գործվածքների և նյութերի արտահանումը, որոնցից պատրաստում են դիմակներ, պաշտպանիչ հագուստ: Մենք ինքներս դրանց կարիքն ունենք։ Միևնույն ժամանակ, Իրանը ավելի քիչ է կենտրոնացած այդ ապրանքների ներմուծման վրա՝ կապված ներքին արտադրության ընդլայնման հետ», -ասել է նա՝ շեշտելով, որ Իրանին հաջողվել է զգալիորեն ավելացնել բժշկական պարագաների՝ դիմակների, ալկոգելի, ինչպես նաև հատուկ սարքավորումների արտադրությունը:


«Արտահանումը ներկայումս արգելված է, քանի դեռ ներքին շուկան չի կարող բավարարել երկրի կարիքները բոլոր ապրանքների համար», - ավելացրեց նա:

  • Կիսվել: